
Վարչապետը Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Տեղեկությունը փոխանցում է վարչապետի աշխատակազմը։
«Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին, ինչպես նաև բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին:
Քննարկվել են նաև Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
ՀՀ վարչապետը հեռախոսազրույցների ընթացքում պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:
Նկարը՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել