HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-12-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում`       
Սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։
Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`  
Սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter