HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզահամերգային համալիրի դիմաց բացվեց Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանը

Երևանի մարզահամերգային համալիրի 40-ամյակի միջոցառումների շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 9-ին, համալիրի դիմաց հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայաստանի ազգային հերոս, ականավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանը, որի քանդակագործը Սարգիս Բաբայանն է, իսկ ճարտարապետը՝ Լևոն Առաքելյանը: Տեղեկությունը փոխանցում է Վարչապետի աշխատակազմը։

Բացման արարողությանը ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կարեն Դեմիրճյանի որդիները` Սամվել և Ստեփան Դեմիրճյանները։

«Նիկոլ Փաշինյանը ցավով է նշել, որ անկախությունից հետո շատ ավելի քիչ բան է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում, քան անկախությունից առաջ՝ Կարեն Դեմիրճյանի օրոք։

«Եվ սա խնդիր է։ Ես ուզում եմ, որ մենք այս խնդիրը լուրջ հետազոտենք։ Դա լավ և ճիշտ չէ, բայց պետք է դրա խորը պատճառները հասկանալ։ Ուրախ եմ, որ ի հեճուկս բոլոր դժբախտությունների` այսօր կարողանում ենք Հանրապետությունում մեծամասշտաբ կապիտալ ներդրումներ անել։ Եվ ուզում եմ նաև ընդգծել, որ շատերը չեն հավատում, բայց շատ լուրջ ու իրագործման փուլում գտնվող ծրագիր է Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի ստեղծումը, որը, իհարկե, նաև մեր գնահատանքի ու հարգանքի տուրքն է Կարեն Դեմիրճյանին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը և ներկաները ծաղիկներ են խոնարհել Կարեն Դեմիրճյանի արձանին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարները՝ Վարչապետի աշխատակազմի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter