
Արցախի ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի կատարել Մարտունու շրջանում․ Արցախի ՊՆ
Արցախի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի տարածած հերթական հաղորդագրությունը՝ ընդգծելով, որ ապատեղեկատվության տարածմամբ Ադրբեջանը հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9-ին` ժամը 17:25-ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, բացարձակ կեղծիք է։
Ադրբեջանի ՊՆ-ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել