HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». նախագահի հագեցած գրաֆիկը

Այսօր Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին, որին մասնակցում են անդամակցող երկրների կուսակցական լիդերները: Նրա հետ Բրյուսել կմեկնի նաեւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Բրյուսելում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Եվրամիության արտաքին հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:

28-ի երեկոյան Սերժ Սարգսյանը կվերադառնա Հայաստան: Եվ իր ծննդյան օրը՝ հունիսի 30-ը, կանցկացնի Հայաստանում: Որից հետո՝ հուլիսի 1-ին, Վիկտոր Յանուկովիչի պաշտոնական հրավերով կմեկնի Ուկրաինա՝ հաճելին համակցելով օգտակարի հետ: Նախ՝ որ Ուկրաինան ԵԱՀԿ նախագահող երկիր է, եւ հուլիսի 2-ին նախատեսված Յանուկովիչ-Սարգսյան հանդիպմանը կարծարծվեն Ղարաբաղին վերաբերող եւ «հարակից» այլ հարցեր: Եվ վերջապես նույն Յանուկոչվիչի բարձր ուղեկցությամբ Սերժ Ազատի Սարգսյանը «կմասնակցի» «Եվրո-2012»-ի եզրափակչին, որպես բարձրաստիճան հյուր այլ երկրների նախագահերի թվում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter