
Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից
Վարչապետի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝
- Սարգիս Հովհաննիսյանին ազատել պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:
- Պետական պահպանության ծառայության պետի պարտականությունների կատարումը վերապահել պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Արթուր Գասպարյանին»,- նշվում է որոշման մեջ։
Նշենք, որ նա այդ պաշտոնին էր նշանակվել վարչապետ Նիկոլ Փաշինայնի ապրիլի 28-ի որոշմամբ։
Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը և Սարգիս Հովհաննիսյանը։
Լուսանկարը՝ primeminister.am-ի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել