HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գալուստ Սահակյանը հեքիաթասաց չէ, ոչ էլ «բրիլիանտի քարերով» կյանք է խոստանում

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր Ազգային ժողովի գարնանային 9-րդ նստաշրջանի վերջին բրիֆինգի ժամանակ մտորումների մեջ ընկավ: Պատճառը հանրապետականների որդեգրած ճիշտ տնտեսական քաղաքականությունն է, որ տնտեսությունը զերծ մնաց լուրջ ցնցումներից: «Մտածում եմ` նման իրավիճակներում նորից հնարավոր կլինի՞ այնպիսի պայմաններ ստեղծել, ինչ ստեղծեց Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը եւ վերջին շրջանում` Սերժ Սարգսյանի կառավարությունը»,- ասաց Գալուստ Սահակյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքերով` երբ 2000 թ. Անդրանիկ Մարգարյանը ստանձնեց կառավարության ղեկը, սուղ բյուջեի պայմաններում միայն 72 մլն դրամ կառավարությունը պարտք էր թոշակառուներին, բժիշկներին եւ ուսուցիչներին: Մեկ տարվա ընթացքում ոչ միայն մարվեցին այդ պարտքերը, այլեւ առաջին համազարկը եղավ տնտեսական զարգացման առումով, եւ երկնիշ տնտեսական զարգացումներ արձանագրվեցին: «Այդպիսի պայմաններում նման իրողությունը, կարծում եմ, հրաշագործություն է: Այսօրվա կառավարությունը պիտի շնորհակալություն հայտնի` որպես այդ կառավարության շարունակող, որ բավականին արդյունավետ աշխատանքի հետեւանքով կարողացավ ճգնաժամային տարիներին մեծ հետընթացներ չարձանագրել»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ասվածից կարելի է ենթադրել, որ Անդրանիկ Մարգարյանի կառավարման շրջանը «ոսկեդար» է եղել Հայաստանի համար, եւ այլեւս չենք կարող նման հաջողություններ ունենալ, Գ. Սահակյանը պատասխանեց. «Երբ խոսում էի, հեքիաթասաց չէի, որ դուք էլ ոսկեդարի հետ կապեիք: Այդ ժամանակակաշրջանը Հայաստանի համար ամենակրիտիկական ժամանակահատվածներից մեկն էր, եւ բազմաթիվ խնդիրներ հաղթահարվել են: Երբ ասում եմ արդյունքներ, դա չի նշանակում, որ պիտի տունը նստած աշխատեք ու աշխատավարձ ստանաք եւ ոսկեդարի հասնեք, բրիլիանտի քարերով կյանք վայելեք: Գնահատականները քաղաքական տերմինաբանությամբ եմ ներկայացրել ձեզ»:

Մեկնաբանություններ (1)

Robert
Noric cndabanutjun :-(((((

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter