HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». հերթական ապտակը՝ ՀՀ դատական համակարգին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ Հայաստանի դեմ միանգամից երկու վճիռ է կայացրել: Դրանցից մեկը նախկին քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Մալխասյանի դեմ հարուցված քրեական գործի մասին է:

Եվրադատարանն իր վճռով արձանագրել է, որ Վարդան Մալխասյանը 2006-ի դեկտեմբերի 9-ից մինչեւ նրա վերաբերյալ դատավճիռ կայացնելը շուրջ 8 ամիս կալանքի տակ պահվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտմամբ: Եվրադատարանը վճռել է, որ Վարդան Մալխասյանի իրավունքների խախտման համար որպես փոխհատուցում ՀՀ կառավարությունը նրան պետք է վճարի 4 հազար 500 եվրո: 

Մյուս գործը եւս 2006-ին սկսված եւ 2007-ի տարեվերջին իր հանգուցալուծումը գտած գործ է, որի հիման վրա ՀՀ կառավարությունը պարտավոր է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանին վճարել 8 հազար եվրո փոխհատուցում: Սպանության փորձի եւ ավազակային հարձակման մեղադրանքով նա մեկ տարի երկու ամիս պահվել է կալանքի տակ, հետո արդարացվել: Եվրադատարանը վճռել է, որ Փիրուզյանը կալանքի տակ պահվել է կոնվենցիայի խախտմամբ:  

Մեկնաբանություններ (1)

KARO
NMAN DATAVORNERIN HARKAVOR E

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter