HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում չեն կատարել և ականներ չեն տեղադրել. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին,  թե իբր ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ականներ, ինչի հետևանքով  սեպտեմբերի  10-ին` ժամը 13։30-ի սահմաններում ականապայթունային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող, ամբողջությամբ մտացածին և  կեղծ է։ Հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը:

«Ինչպես արդեն նշել ենք, վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը,  որոշակիորեն փոխվել է նաև այդ կեղծ հաղորդագրությունների բնույթը. եթե  մինչ  այժմ  ադրբեջանական կողմը ՊԲ-ին ներկայացնում էր հրադադարը խախտելու կամ զենք-զինամթերքի փոխադրման կեղծ մեղադրանքներ, ապա այժմ  հնչեցնում է դիվերսիոն գործողություններ իրականացնելու կամ այդպիսի գործողությունների նախապատրաստություն կատարելու վերաբերյալ շինծու մեղադրանքներ:

Ադրբեջանի ՊՆ  նման պնդումները իրականության հետ որևէ աղերս  չունեն։  Այդ եղանակով ադրբեջանական կողմն իրականացնում է  հերթական սադրանքի տեղեկատվական  ակտիվ նախապատրաստություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter