
Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքների մասին Ադրբեջանի հայտարարությունն ապատեղեկատվություն է. Արցախի ՊՆ
Արցախի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում։
«Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն»,- ասված է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել