«Ժողովուրդ». ԱԱԾ-ն մտածում է Հանթսմանի մասին
Շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱԱԾ-ում ակտիվորեն քննարկում են «Սիվիլիթաս»ում փողերի լվացման մեղադրանքով հարուցված քրեական գործում որեւէ կերպ ներգրավել նաեւ ամերիկացի բարերար Ջոն Հանթսմանին: Ըստ թերթին հասած տեղեկությունների՝ կարծիք է հնչել Հանթսմանին հարցաքննելու մասին, որը, սակայն, անիրատեսական է համարվել: Ու քանի որ հնրավոր չէ իրագործել Հանթսմանին անձամբ հարցաքննելու տարբերակը, չի բացառվում, որ այս գործի շրջանակներում նրան հարցումներ ուղարկվեն ԱՄՆ: Թերթը նաեւ հիշեցնում է, որ փողերի լվացման մեղադրանքով հարուցված այդ քրեական գործի մասին ԱԱԾ տարածած հայտարարության մեջ շրջանառվում էր նաեւ Հանթսմանի անունը «Սիվիլիթաս»-ում գումարներ լվանալու համատեքստում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել