HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբերի 12-15-ը Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Սեպտեմբերի 12-15-ը առաջին անգամ Երևանում՝ Թումոյի այգում, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ կներկայացնի «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը:

  • Սեպտեմբերի 12-ին և 13-ին՝ ժամը 20:00-ին, կներկայացվի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, 
  • սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին, կցուցադրվի Ջուզեպպե Վերդիի հռչակավոր «Տրավիատա» օպերային ներկայացումը,
  • սեպտեմբերի 15-ին՝ ժամը 21: 00-ին, կկայանա եզրափակիչ «Օպերա գալա» ծրագիրը՝ իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոյի ղեկավարությամբ:

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ նշված օրերին հասարակական տրանսպորտը կաշխատի լրացուցիչ ժամանակացույցով, Երևանի մետրոպոլիտենը կգործի մինչև ժամը 01:00-ն, իսկ Թումանյանի անվան այգու տարածքից դեպի մետրոպոլիտենի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter