
Արմավիրում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Արմավիրի մարզային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Նորապատ բնակավայրում մի քանի օր առաջ տիրոջը կծած շունն անկել է:
«ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն արագ արձագանքել են՝ շանը ներկայացնելով լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում հաստատվել է կատաղություն հիվանդությունը։ Տուժող քաղաքացին դիմել է բուժհաստատություն և ստացել համապատասխան բժշկական օգնություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել