HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ողջ տարածքում անցկացվում է «Կանալ-խափանում» միջազգային հակաթմրանյութային գործողությունը․ ոստիկանություն

Ոստիկանությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից շրջանառվում է տեղեկություն, թե ոստիկանությունն ուղեփակոցներ է դրել Երևան մտնող ճանապարհներին, և այս կապակցությամբ ներկայացվում են տարբեր պատճառաբանություններ:

«Հայտնում ենք, որ սեպտեմբերի 11-ից 15-ը Հայաստանի տարածքում անցկացվում է «Կանալ-խափանում» միջազգային հակաթմրանյութային գործողությունը, որի համակարգման շտաբը գտնվում է Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում: Նախատեսված է` ՀԱՊԿ պատասխանատվության գոտի մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների ներկրման կանխում, թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորումների հայտնաբերում, թմրամիջոցների անօրինական շրջանառության ֆինանսական հենքերի քայքայում, ինչպես նաև թմրամիջոցների, զենք-զինամթերքի ու պայթուցիկ նյութերի հայտնաբերում և առգրավում:

Գործողությունն անցկացվում է Հայաստանի ողջ տարածքում և սահմանային բոլոր անցակետերում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter