HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղվանից փորձնական երթուղի դուրս կգա էլեկտրական առաջին ավտոբուսը

Սեպտեմբերի 12-ից տրոլեյբուսային 2Ա երթուղում բնակիչների ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Երեք ամիս շարունակ «BYD» ընկերության ավտոբուսը թեստավորում կանցնի տրոլեյբուսային տարբեր երթուղիներում, ինչի արդյունքում էլ կկազմվի տեխնիկական բնութագիր՝ ամբողջական շարժակազմ ձեռք բերելու համար: «Կանաչ» տրանսպորտ ներմուծելն օդի որակի բարելավման տեսանկյունից ամենակարևոր հանձնառություններից մեկն է, որ ստանձնել է համայնքը: Մայրաքաղաքում նախաձեռնված տրանսպորտային համակարգի բարեփոխումն առանձնանում է բնապահպանական բաղադրիչով:

12 մետրանոց այս էլեկտրական ավտոբուսը ցածրահատակ է, հարմարեցված նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց և մանկասայլակների համար: Սրահը կահավորված է տեսախցիկներով: Լիցքավորման պահանջվող ժամանակը 4-5 ժամ է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter