
«Ժողովրդավարությունները պետք է գործեն՝ պաշտպանելու մարդու իրավունքները և կանխելու էթնիկ զտումները». Մայքլ Ջ. Աբրամովից
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մայքլ Ջ. Աբրամովիցը անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար իրավիճակին և Հայաստանի ու Ադրբեջանի շփման գժի երկայնքով ռազմական տեխնիկայի կուտակման շուրջ տեղեկություններին արել է հետևյալ հայտարարությունը՝
Լեռնային Ղարաբաղ. Ժողովրդավարությունները պետք է գործեն ՝ պաշտպանելու մարդու իրավունքները և կանծելու էթնիկ զտումները
Ռազմական լարվածության աճը և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի տարածաշրջանը հարկադրված լքելու վտանգը արժանի են միջազգային հրատապ արձագանքի:
ՎԱՇԻՆԳՏՈՆ.- Ի պատասխան Հայաստանի ու Ադրբեջանի միջև աճող ռազմական լարվածության և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացմամբ՝ Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ.Աբրամովիցը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
«Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի և Հայաստանի շփման գծի երկայնքով ադրբեջանական զինտեխնիկայի կուտակման մասին տեղեկություններով։ Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած ծրագիր և կոչ ենք անում միջնորդ կողմերին աշխատել Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու ուղղությամբ:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը էթնիկ զտման վտանգ է ստեղծում տարածաշրջանի հայ բնակչության համար և սրում է շարունակվող հումանիտար ճգնաժամը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անկեղծորեն ներգրավվել խաղաղության բանակցություններում, ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը նրանց դեմ իբրև զենք կիրառելուց և բացել Լաչինի միջանցքը՝ երաշխավորելու մարդկանց, մեքենաների և բեռների անխոչընդոտ երկկողմ տեղաշարժը: Մենք նաև կոչ ենք անում Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդին նշանակել Հատուկ Զեկուցող՝ գնահատելու մարդու իրավունքների իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»։
Հայաստանը գնահատվել է մասամբ ազատ «Ազատությունն աշխարհում 2023» և ազատ «Ազատությունն ինտերնետում» զեկույցներում: Ադրբեջանը գնահատվել է ոչ ազատ «Ազատությունն աշխարհում 2023» և ոչ ազատ «Ազատությունն ինտերնետում» զեկույցներում:
Մեկնաբանել