HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կնախատեսվեն նոր տեսակի` առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է տրանսպորտային միջոցների պետհամարանիշների շարքը համալրել նոր՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշներով։ 

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ պետհամարանիշների տրամադրման գործընթացն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով։

Նախագծով առաջարկվում է կարգավորել նաեւ էլեկտրոնային աճուրդին վերաբերող բոլոր մանրամասներն, որոնք կբացառեն մարդկային միջամտությունը գործընթացին։

Օրենքից բխող առկա են ենթաօրենսդրական ակտեր, որոնց մշակման եւ ընդունման համար նախատեսվել է եռամսյա ժամկետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter