HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհահռչակ խմիչքների նոր բրենդները՝ արդեն Հայաստանում

Վճարովի բովանդակություն

Չի կարելի հետաձգել իսկական համբույրի և լավ բուրբոնի վայելքը․ պատահական չէ, որ 20-րդ դարի հանճար Էռնեստ Հեմինգուեյը հենց ամերիկյան բուրբոնի հետ էր կապում թեժ ու կրակոտ զգացմունքները, իսկական ընկերների ներկայությունն ու իհարկե, ազատության շունչը։

Այս աշուն հայ սպառողը կվայելի անգերազանցելի համբավ ունեցող դասական ամերիկյան բուրբոնը։ Հայկական ներմուծող խոշոր ընկերություն Սամմուս Թրեյդ գրուպը բուրբոնի սիրահարների համար ունի հրաշալի նորություն․ աշխարհում ամենաշատ վաճառվող 2 բուրբոնները պաշտոնապես Հայաստանում են։

-Որոշեցինք Հայաստան ներմուծել հենց Evan Williams և Elijah Craig բուրբոնները․ այս անունները վաղուց գրավել են ոչ միայն ամերիկյան, այլ նաև համաշխարհային ալկոհոլային շուկան և վստահաբար դառնալու են նաև հայ սպառողի սիրելին,- նշում են ընկերության ներկայացուցիչները՝ հավելելով, որ հայկական շուկան հենց այսպիսի արտադրանքի կարիքն ու պակասն ուներ, և հայ սպառողն արժանի է վայելել լավագույնը։

Ընկերության խոսքով Evan Williams և Elijah Craig բրենդները նոր խոսք են տեղական շուկայում։ Բուրբոնների ներկայացուցիչները կարևորում են հատկապես տակառների բացառիկությունը․

- Խմիչքը հնանում է նախապես ածխացած սպիտակ կաղնեփայտե տակառներում, բոլոր տակառներն օգտագործվում են բացառապես մեկ անգամ․ այս մեթոդը խմիչքին հաղորդում է յուրօրինակ, բազմաշերտ և խորը բույրեր․ կարամել, մեղր, վանիլ, պղպեղ, դարչինի և կաշվի նոտաներ․ ահա թե համային ինչ նրբերանգներ են սպասվում բուրբոնի սիրահարներին։ Evan Williams-ը նաև այն եզակի բուրբոններից է աշխարհում, որը հնացվում է ավելի շատ, քան պահանջվում է օրենքով։ Elijah Craig պրեմիում դասի մրցանակակիր բուրբոնը հայտնի է իր յուրահատուկ համեմունքային նոտաներով և ծխի նուրբ համերով, որոնք ստանում է ածխացած կաղնու տակառներում հնացվելու շնորհիվ։

Բուրբոնի ստեղծման պահից անցել են շատ տարիներ և բազմաթիվ տակառներ․ փոխվել են ժամանակները, նախասիրությունները, մինչդեռ այս խմիչքի պատրաստման մեթոդն ու ավանդույթները մնում են նույնը՝ ճշգրիտ և ժամանակով ստուգված։

- Evan Williams- ի կատարյալ փունջը հրաշալի համակցվում է կոկտեյլներում և հնարավորություն է տալիս անվերջ ստեղծագործելու,- վստահեցնում են այս խմիչքին արդեն ծանոթ միքսոլոջիսթներն ու բարմենները։

Բուրբոն խմում էին ժամանակի հանճարները, խմում են ուժեղ կամքի տեր տղամարդիկ և աշխահը շարժող կանայք, խմում են կարևոր պահերին և առանց առիթ, խմում են ամբողջ աշխարհում․․․․

Դասական և առաջատար բուբոններն այսուհետ հասանելի են նաև Հայաստանում՝ Evan Williams և Elijah Craig անուններով։ Դրանք կարող եք գտնել քաղաքի լավագույն վաճառասրահներում և ժամանցի վայրերում։

***

Summus Trade Group-ը առաջատար ընկերություն է Հայաստանում, որը ներմուծում է ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Կանադայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և այլ երկրներից։

Ընկերությունը համագործակցում է ավելի քան 5000 վաճառակետի և 800 HORECA գործընկերների հետ, որոնք զբաղեցնում են Հայաստանի տարածքի 97%-ը։

Ավելի մանրամասն՝ ընկերության սոցհարթակներում

https://www.facebook.com/summustradegroup

https://www.instagram.com/summus_tradegroup/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter