
Մասիս Մայիլյանը թողնում է Արցախի նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը
Այսօրվանից թողնում եմ Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Մասիս Մայիլյանը։
«Արդյունավետ համագործակցության համար երախտագիտություն եմ հայտնում Արցախի, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի իմ գործընկերներին։
Համոզված եմ, որ մոտ ժամանակներս մենք նոր հնարավորություններ կունենանք պաշտպանելու և առաջ մղելու համար Արցախի Հանրապետության ու նրա անկոտրում քաղաքացիների շահերը։ Խաղաղություն բոլորիս»,- ասված է գրառման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել