
Ադրբեջանական զինուժն Արցախի Ճանկաթաղ գյուղի ուղղությամբ խախտել է հրադադարը. ՊԲ
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել