HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էին նաև Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Իվանա Դուարտեն: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական բաժնից։

 

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Համաշխարհային բանկի 2024-2028թթ․Երկրի գործընկերության նոր շրջանակի մշակման աշխատանքների շուրջ: Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերն ու հնարավոր համագործակցության նոր ուղղությունները: Փոխվարչապետը կարևորել է համագործակցությունը մասնավորապես կրթության, ենթակառուցվածքների զարգացման, կապիտալի շուկայի զարգացման, հանրային կառավարման բարեփոխումների և թվայնացման ոլորտներում: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են նաև տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում Հայաստանի ներգրավման կարևորությունը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորանը կարևորել է նաև IFC-ի համագործակցությունը Հայաստանի մասնավոր հատվածի հետ՝ ընդգծելով դրա նշանակությունը միջազգային լավագույն փորձի և լավագույն ստանդարտների ներդրման տեսանկյունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter