HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գորիսի օդանավակայանը վերագործարկելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Արձակուրդից հետո այսօր աշնանային նստաշրջանի առաջին հարցուպատասխանի օրն է՝ պատգամավորների և կառավարության անդամների միջև: Հարցեր տալու համար հերթագրվել է 28 պատգամավոր: Ընդդիմությունից հերթագրվել էին միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորները:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց, թե որ փուլում է գտնվում Գորիսի օդանավակայանի վերագործարկման հարցի ուսումնասիրությունը: Նման հանձնարարական է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ:

Նախարար Գնել Սանոսյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ որոշակի աշխատանքներ արդեն իրականացվել են: Աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք և տեղում ծանոթացել առկա իրավիճակին: 

Նախարարն անելիքները երկու մասի բաժանեց. բուն թռիչքուղի և շենք, շինությունները, որոնք պետք է սպասարկեն քաղաքացիներին: Պլանավորվել է առաջինը թռիչքուղին կարգի բերել, հետո՝ մնացածը:

Սանոսյանն ասաց, որ Գորիսի օդանավակայանը կարող է նույնիսկ ռեզերվային օդանավակայան օգտագործվել, երբ եղանակային պայմաններով պայմանավորված հնարավոր չլինի Կապանում վայրէջք կատարել: 

Մոտ օրերս նորից աշխատանքային խումբ է գործուղվելու, պատրաստվում են նաև ֆինանսական հաշվարկներին վերաբերող փաստաթղթեր:

Ինչ վերաբերում է Կապանի օդանավակայանի շահագործմանը, Գնել Սանոսյանն ասաց, որ մի քանի տեխնիկական չվերթներ իրականացնելուց հետո արձանագրել են որոշ մասնագիտական խնդիրներ կամ անելիքներ: Այժմ կանոնավոր չվերթներ են իրականացվում շաբաթվա երկու օրերի ընթացքում:

Նախարարը հայտնեց, որ 4 անգամ թռիչքներ չեն իրականացվել՝ եղանակային պայմաններից ելնելով: Նման վիճակներ, ըստ Սանոսյնանի, եղել են նաև խորհրդային տարիներին: Ընթացքում նոր սարքավորումներ պետք է տեղադրվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter