
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է ազգային անվտանգության ծառայություն
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ազգային անվտանգության ծառայություն, հանդիպել գերատեսչության ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի պատասխանատուների հետ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահականը։
«Երկրի ղեկավարն անդրադարձել է հանրապետության արտաքին ու ներքին միջավայրին և հնարավոր զարգացումներին: Նախագահ Շահրամանյանն ընդգծել է, որ պատասխանատու այս ժամանակաշրջանում անհրաժեշտ է իրականացնել համակարգված աշխատանք՝ արդյունավետորեն դիմակայելով արտաքին մարտահրավերներին ու երկրում պահպանելով ներքին կայունությունը և օրենքի գերակայությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել