
Պատգամավորի գրավոր հարցմանը 2 ամիս չեն պատասխանել, որը վերաբերում է ապաստարաններին
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կառավարության անդաների հետ հարցուպատասխաի ժամանակ նշեց, որ մարզային շրջայցերի ժամանակ ականատես են եղել, որ ապաստարաններ չկան կամ ոչ պատշաճ վիճակում են: Երևան քաղաքում նկուղային հարկերն էլ կամ դարձյալ անմխիթար վիճակում են կամ՝ կողպված:
Պատգամավորը նշեց, որ տարբեր պետական գերատեսչությունների է դիմել այս հարցով: Ավելին, Քաղաքաշինության կոմիտեն 2 ամիս է՝ չի պատասխանել պատգամավորի գրությանը: Երևանի քաղաքապետարանից էլ պատասխանել են, որ «որոշակի աշխատանքներ այդ ուղղությամբ տարվում են»:
Պատգամավորը պահանջեց կառավարությունից ներկայացնել այն աշխատանքները, որ կատարվել են 44-օրյա պատերազմից հետո: Հետաքրքրվեց, թե որքան ապաստարան է կառուցվել և որտեղ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ խնդիրն այնպիսին է, որ չի կարող թվարկել, թե որտեղ ինչէ է իրականացվել, քանի որ գաղտնիք պարունակող տեղեկատվություն է:
Նախարարն ասաց, որ աշխատանքային կարգով կարող են քննարկել հարցը, լսել առաջարկներ:
Պատգամավորը դարձյալ պնդեց հարցը՝ մատնանշելով Երևանի կողպված նկուղները: Նախարարը խոստացավ գործընկերներից հասկանալ, թե 2 ամիս ինչու չեն պատասխանել պատգամավորի հարցին:
Սանոսյանն ասաց, որ աշխատանքներ կատարվել են, սակայն ամբիոնից չի կարող հնչեցնել:
Մեկնաբանել