HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանյան լճի վրա բացվել է լողացող արևային ֆոտովոլտային կայան

Երևանյան լճի վրա բացվել է տարածաշրջանում առաջին և միակ լողացող արևային ֆոտովոլտային կայանը: Այս մասին ասվում է քաղաքապետրանի մամուլի ծառայությունում։

«Փորձնական այս ծրագիրը կնպաստի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը և Հայաստանի էներգետիկ ոլորտի անկախությանը: Կայանը կառուցվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ ու Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Մի քանի փուլից կազմված ծրագիրը մեկնարկել է 2021 թվականից. տեխնիկական ու բնապահպանական ուսումնասիրությունների արդյունքում որոշում է կայացվել նախագիծն իրականացնել Երևանում:  

Երևանը պատրաստվում է ամբողջապես անցնել «կանաչ» էներգիայի սպառման: Էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտները համայնքը դիտարկում է ոչ միայն որպես անվտանգ, «խելացի» և մրցունակ քաղաքային տնտեսություն կառուցելու նախադրյալ, այլև՝ բնապահպանական խնդիրները լուծելու արդյունավետ միջոց»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter