HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին. «Լավ ա՝ Խոջալուի ջարդ չենք լսել»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի դահլիճում «ահավոր բան» կատարվեց: Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ Ղարաբաղի բանակցությունների 20-22 տարիների ընթացքում երբևէ Ալմա Աթայի տերմին չօգտագործվելուց հետո արդեն 2 տարի է  այդ հռչակագիրը դրվել է Ալիևի, տարբեր երկրների, բանակցողների բերանը:

Պատգամավորն ասաց, որ իրեն խորհուրդ են տվել այս հարցուպատասխանին հարց չուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ «նրա բերանից ճիշտ խոսք դուրս չի գալու»: Որպես ասածի հիմնավորում՝ Գ. Մանուկյանը հռետորական հարց բարձրացրեց, որ օրինակ՝ եթե Փաշինյանին հարցնեն, եթե Ղարաբաղը Ադրբեջանի մաս էր, ինչու էին իր տղային Ղարաբաղ ծառայելու տանում, պատասխանելու է, թե նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր տանում և այլն: 

Գեղամ Մանուկյանը հավելեց, որ վերջին 3 տարիների ընթացքում ադրբեջանական բոլոր թեզերը լսել են Նիկոլ Փաշինյանի շուրթերից:

«Լավ ա՝ Խոջալուի ջարդ  չենք լսել,- հավելեց պատգամավորը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին,- կա՞ որևէ փաստարկ, որ Արցախը չէր կարող լինել Ադրբեջանի կազմում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է բերել»:

Վարչապետը նշեց, որ պատգամավորի հարցը տալիս է նաև դրա պատասխանը: Մասնավորապես ասաց, որ թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը Լեռնային Ղարաբաղի հարցը միշտ փորձել են լուծել հայկական փաստարկներով: Մինչդեռ, չգիտակցելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը, ցավոք, հայկական փաստարկներով չէ, որ կարգավորվելու է:  Այդ հարցի վերաբերյալ կան միջազգային փաստարկներ, իրավական պարտադիր ունեցող որոշումներ: Ըստ Փաշինյանի՝ խորապես հավատացել ենք, որ հայկական փաստարկներով կկարողանանք թուլացնել, հաղթահարել, զրոյացնել խնդիրները:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե հայկական փաստարկներով հնարավոր լիներ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել, ապա նախկին իշխանությունները լուծած կլինեին և իրենց չէր հասնի:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter