HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին. «Էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց Ադրբեջանի հետ՝ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ տարվող աշխատանքների մասին: Նշեց, որ խորհրդարանը 2 ամիս արձակուրդի մեջ է եղել, և լրատվամիջոցներից են տեղեկացել, որ հայկական կողմը առաջարկներ է ներկայացրել ադրբեջանական կողմին:

Արարատ Միրզոյանը նշեց, թե «ցավալիորեն հարցի պատասխանը կարճ է»: Նախարարն ասաց, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել պայմանագրի նախագծի 5-րդ խմբագրված տարբերակը, երեկ ստացվել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները:

«Գործընթաց կա, քննարկում կա: Իհարկե, առերես բանակցություններ այս ընթացքում՝ հունիսից հետո, չեն եղել: Կրկին  դժբախտաբար, պետք է ասեմ, որ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են միմյանցից»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter