HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապամոնտաժվել է Երևանի Ավետ Ավետիսյան փողոցում գտնվող բենզալցակայանը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ  էին իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան 70 /7 հասցեի («ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊԸ) և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Գետափնյա 3 հասցեի («ԵՐԱՄՍ ՍԵՐՎԻՍ»  ՍՊԸ ) բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների նկատմամբ։ Այս մասին հաղորդում է տեսչական մարմինը։

Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել էին  հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմի ղեկավարի կողմից նշյալ բենզալցակայանների շահագործումը դադարեցնելու որոշումներ էին կայացվել։ 

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան 70 /7 հասցեում գտնվող, սեպտեմբերի 11-ին կապարակնքված բենզալցակայանն այսօր՝ սեպտեմբերի 13-ին տնտեսավարողի նախաձեռնությամբ ապամոնտաժվեց։

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում  շահագործվող բենզալցակայանն էլ կապարակնքվեց։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter