HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊԲՀ-ին տրամադրված, Մամիկոնյանց փողոցում գտնվող գույքերը կօտարվեն դասական աճուրդով

Կառավարությունը որոշել է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող և «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, քաղաք Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոցում գտնվող գույքերը օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ գույքային միավոր: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։

Գույքը տարիներ ի վեր փաստացի չի շահագործվում և գտնվում է կիսավեր վիճակում։ Ըստ այդմ՝ աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 847 300 000 դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 92 365 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է ՀՀ պետական բյուջե։

Կառավարությունն ընդունել է նաև ««Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է Ծաղկաձորի Օլիմպիական փողոց թիվ 18 հասցեում գտնվող անշարժ գույքը մինչև 2056 թ. նոյեմբերի 8-ը վարձակալության տրամադրել Ծաղկաձորի սպորտային համալիրին: Անշարժ գույքի տարեկան վարձավճար է սահմանվել 32 045 724 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter