HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Մեքսիկայի միջև

Սեպտեմբերի 13-ին Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Մեքսիկական Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։

Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Մեքսիկայի արտաքին հարաբերությունների փոխքարտուղար Կարմեն Մոռենո Տոսկանոն։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է հայ-մեքսիկական պարբերական քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, ակադեմիական կապերի զարգացումը: Ընդգծվել է երկկողմ հարաբերություններում տնտեսական, կրթամշակութային կապերի ներուժի և դրա աշխուժացման կարևորությունը։

«Կողմերն անդրադարձ են կատարել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին։

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում օրեցօր ահագնացող հումանիտար իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները։

Խորհրդակցությունների շրջանակներում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի և Մեքսիկական Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարության միջև ակադեմիական դիվանագիտական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝ հանձինս ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ՄՄՆ ԱՀ փոխքարտուղար Կարմեն Մոռենո Տոսկանոյի»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter