HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոտ 27 մլն դրամ՝ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետեւանքով վնասված Ջերմուկի ճոպանուղու վերանորոգման համար

Գործադիրը սեպտեմբերի 14-ին ընդունել է որոշում, որի նպատակն է «Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական ռազմական գործողություններից տուժած Ջերմուկ համայնքի ճոպանուղու վնասված ճոպանի փոխարինման միջոցով ապահովել Ջերմուկ համայնքի բնակիչների, զբոսաշրջիկների և լեռնադահուկային սպորտի սիրահարների հանգստի համար անվտանգ և բարեկեցիկ պայմաններ, վերականգնել համայնքի ենթակառուցվածքի անխափան գործունեությունը՝ նպաստավոր նախադրյալներ ստեղծել համայնքում զբոսաշրջության հետագա զարգացման համար, խթանել զբոսաշրջիկների ներհոսքը դեպի համայնք»։

Ըստ կառավարության հաղորդագրության՝ 26,856,400 դրամ դրամաշնորհ կտրամադրվի Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին՝ ճոպանուղու ճոպանի փոխարինման ծախսերի փոխհատուցման նպատակով։ Միջոցառման արդյունքում կիրականացվի գլխավոր 2 կմ երկարությամբ ճոպանի ձեռք բերում, որը կազմում է ճոպանուղու մեկ պտույտը, տեղափոխում, փոխում և հիմնանորոգում, նախկին վնասված ճոպանի ապամոնտաժում, նոր ճոպանի մոնտաժում, համապատասխան դետալների և սարքավորումների փոխարինում՝ անվտանգ ուղևորափոխադրման նորմերին ու ստանդարտներին համապատասխան, մասնագիտական ծառայությունների մատուցում և այլն:

Հիմնավորման համաձայն՝ ճոպանուղին կառուցվել է 2007 թվականին իտալական «Leitner» կազմակերպության կողմից։ Այն քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների՝ հատկապես լեռնադահուկային սպորտի սիրահարների հիմնական այցելավայրերից մեկն է, ունի 2 սահուղի՝ 1450 և 1550 մետր երկարություններով։

Ճոպանուղին սպասարկում էր տարեկան շուրջ 25000-30000 այցելու՝ համայնքի բյուջե ապահովելով լրացուցիչ ֆինանսական մուտքեր։ Ճոպանուղին ներկայումս չի գործում և անձնակազմի մի մասը գտնվում է հարկադրված պարապուրդում և վճարվում է մասամբ:

Լուսանկարը՝ «Ջերմուկի ճոպանուղի» ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter