
Փնտրում ենք գործավար/Գրասենյակի ղեկավարի օգնական
«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատու աշխատակցի կազմակերպության գործավար/ Գրասենյակի ղեկավարի օգնականի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Աշխատանքային հիմնական պարտականությունները՝
- Կազմակերպել փաստաթղթաշրջանառությունը, ապահովել կազմակերպության փաստաթղթերի պատշաճ կերպով պահպանումը, արխիվավորումը:
- Պատրաստել կազմակերպության պայմանագրերը։
- Կազմել ՀԿ կանոնադրությամբ և կազմակերպության ղեկավարի հանձնարարությամբ հանդիպումների ու ժողովների օրացուցային պլանները՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով նաև առցանց գործիքներ։ Կազմել հանդիպումների ու ժողովների արձանագրությունները։
- Իրականացնել կազմակերպության գործունեության մոնիթորինգի ու գնահատման գործընթացը՝ իրականացնելով տվյալների հավաքագրում՝ համաձայն կազմակերպության ղեկավարի հանձնարարության։
- Աշխատանքը կատարել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ կազմակերպության ներքին ընթացակարգերին և պահանջներին համապատասխան։
Գործավարը սերտորեն համագործակցելու է ֆինանսական բաժնի, գնումների մասնագետի հետ, հաշվետու է լինելու Գրասենյակի ղեկավարին։
Պահանջվող կրթությունը եւ հմտությունները
- Բարձրագույն կրթություն հումանիտար (լեզվաբանական, կառավարման, հաղորդակցության կամ համանման այլ) ոլորտներում։
- Հայոց լեզվի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)։
- Աշխատանքային օրենսդրության իմացություն։
- Կազմակերպչական, հաղորդակցային գերազանց հմտություններ։
- Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն ու դրանց պահպանում։
- Թիմում աշխատելու կարողություն, աշխատանքում համագործակցային սկզբունքներ։
- Խնդիրների՝ խաղաղ ճանապարհով լուծման հմտություններ և կարողություններ։
- Բազմաբնույթ առաջադրանքների կատարման հմտություններ։
- Հաղորդակցման գերազանց հմտություններ։
- Նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու պատրաստակամություն։
Աշխատանքի սկիզբը՝ նոյեմբերի 1, 2023։
Դիմելու համար խնդրում ենք ուղարկել CV հետեւյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected], մինչեւ հոկտեմբերի 15-ը, նամակի «Subject» դաշտում գրելով՝ Գործավարի հաստիքի դիմում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել