HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պիրենեյների դերբին՝ Պորտուգալիա-Իսպանիա

Այսօր Դոնեցկի «Դոնբաս Արենա» մարզադաշտում Երեւանի ժամանակով 22:45-ին հանդիպումը կսկի «Եվրո-2012»-ի կիսաեզրափակչի Պորտուգալիա-Իսպանիա զույգը: Պիրենեյների ներկայացուցիչների հանդիպումներում առավելությունը աշխորհի ու Եվրոպայի գործող չեմպիոն իսպանացիների կողմն է: Նրանք 37 խաղում տարել են 15 հաղթանակ, 13 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, 9 դեպքում էլ հաղթել են պորտուգալացիները:

Վերջին անգամ պաշտոնապես այս թիմերը հանդիպել են աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում, երբ Իսպանիան հաղթեց նվազագույն հաշվով՝ շնորհիվ Վիլյայի գոլի: Դրանից հետո դել Բոսկեի սաները հասան եզրափակիչ ու նվաճեցին չեմպիոնի կոչումը: Իսկ «Եվրո»-ների պատմության մեջ վերջին խաղը կայացել է 2004-ին, երբ Պորտուգալիան Գոմեշի գոլի շնորհիվ հաղթեց 1-0 եւ դուրս եկավ A խմբից՝ իրենից հետ թողնելով նույն իսպանացիներին: Մրցաշարի տանտեր Պորտուգալիան հասավ եզրափակիչ, բայց պարտվեց Հունաստանին:

Ընդ որում՝ դա եղել է իսպանացիների վերջին պարտությունը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլերում: Ընդհանուր առմամբ թիմերի վերջին հանդիպումը կայացել է 2010-ի նոյեմբերին Լիսաբոնում: Այն ավարտվել է անակնկալ հաշվով. 4-0՝ հօգուտ պորտուգալացիների:   

Սակայն այս անգամ իսպանացիների հաջողությանը կարծես թե կասկածողներ չկան. նրանց հաղթանակի գործակիցը բավականին ցածր է, այսինքն՝ հնարավորությունները մեծ են: Այսպես. Պորտուգալիա՝ 4,4, ոչ-ոքի՝ 3,3, Իսպանիա՝ 1,95 («Տոտո»), Պորտուգալիա՝ 4,2, ոչ-ոքի՝ 3,3, Իսպանիա՝ 1,95 («Վիվառո»): 

Լուս.՝ պորտուգալացիները՝ մարզման ժամանակ (Getty Images)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter