HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսի 15-ը առաջարկում են նշել որպես պետական խորհրդանիշների օր

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել պետական խորհրդանշանների հանրահռչակմանը նվիրված խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչմանը, արժևորմանը և հանրահռչակմանն ուղղված միջոցառումները: Միջոցառումների ցանկը ներառում է մի շարք ձեռնարկումներ` կրթական ծրագրերի իրականացում, գրքերի և ուսումնական ձեռնարկների հրատարակություններ, վավերագրական ֆիլմի նկարահանում ու ցուցադրություն, պետական խորհրդանիշների կիրառմամբ քաղաքացիական դաստիարակության, հայրենասիրական թեմաներով ֆիլմերի ցուցադրում, ինչպես նաև թանգարանային ցուցադրությունների և ցուցահանդեսների, մրցույթների կազմակերպում և այլն:

Օրակարգի մեկ այլ հարցով «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գործադիր տնօրեն Պավել Սարգսյանը հանդես է եկել պետական խորհրդանշանների օրը հունիսի 15-ին նշելու առաջարկությամբ, քանի որ 2006 թ. հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները:

Ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ ՀՀ մշակույթի նախարարության գլխավորությամբ` բաղկացած բոլոր շահագրգիռ նախարարությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքային խմբին հանձնարարվել է ներկայացնել 2011 թ. հունիսի 15-ին կազմակերպվելիք միջոցառումների ծրագիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter