HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեժ գիծ՝ ընտրական իրավունքների խախտումների մասին բողոքների համար

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում շուրջօրյա թեժ գիծ է գործում քաղաքացիներին ընտրական իրավունքի վերաբերյալ իրավական խորհրդատվություն տալու համար, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։ 

«ՀՀ մարդու իրավունքնեի պաշտպանի հրամանով ստեղծված է աշխատանքային խումբ, որն իրականացնում է անկախ մշտադիտարկում:

Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։

Ընտրական իրավունքների իրացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ՝ ք. Երևան, Պուշկինի փող., 56ա շենք հասցեով»,- նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter