
«Օտարերկրացիները գրանցված են, սակայն դեռևս չեն եկել ընտրության». 7/05 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/05 տեղամասն ունի 1933 ընտրող: Ժամը 13:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է նրանցից 201-ը:
Սա հայտնի տեսանյութի այն տեղամասն է, որտեղ մեկ հասցեում գրանցված է 80-ից ավելի մարդ: Նրանց գերակշիռ մասն օտարերկրացիներ են:
Հանձնաժողովի նախագահ Մարատ Դավթյանի խոսքով՝ օտարերկրացիները գրանցված են, սակայն դեռևս չեն եկել ընտրության:
Ընտրատեղամասում այս պահին «Հանրային ձայն», «Քաղաքացիական պայմանագիր», «Մայր Հայաստան» դաշինքի, «Ազգային առաջընթաց» և «Ապրելու երկիր» կուսակցությունների վստահված անձինք են: Դիտորդներ ընտրատեղամասում չկան:
Հիշեցնենք, որ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն նաև մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք:
Մեկնաբանել