
Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանին
ԱԳՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 18-24-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին և բարձրաստիճան միջոցառումների:
Նախատեսվում են ՀՀ ԱԳ նախարարի մի շարք հանդիպումներ ՄԱԿ և այլ երկրների գործընկերների հետ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել