
Երևանի քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը շրջում է ընտրատեղամասերով
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, Երևանի քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը շրջում է ընտրատեղամասերով:
Մոտ 13:40-ին Սաշա Կատվալյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/06 (11 դպրոց) տեղամասում էր:
Վերջինս, մտնելով տեղամաս, դուրս հանեց ՔՊ մեկ այլ վստահված անձի, ապա ինքը գրանցվեց որպես վստահված անձ: Կատվալյանը փորձում էր ցուցումներ տալ: Խոսում էր արձանագրության մասին՝ նշելով, որ պետք է արձանագրություն կազմվի:
Պաշտոնյայի ներկայությունն ընտրատեղամասում լարվածություն առաջացրեց:
Կատվալյանը ընտրատեղամասում մնաց մի քանի րոպե:
«Հանրային ձայն» կուսակցության վստահված անձը «Հետք»-ի հետ զրույցում նշում է, որ Կատվալյանն ասում էր, թե մատյանը նկարել չի կարելի:
Հանձնաժողովի ՔՊ-ական քարտուղար Սյուզաննա Սարգսյանը «Հետք»-ի հետ զրույցում հերքեց, որ Կատվալյանը խոսել է արձանագրություն կազմելու մասին՝ նշելով, որ գուցե դա դիմացի՝ 7/05 ընտրատեղամասի մասին է:
Մեր դիտարկմանը, որ մենք հենց այդ տեղամասում էինք, և Կատվալյանի արձանագրություն կազմելու հանձնարարականն այդ ընտրատեղամասին չէր վերաբերում, քարտուղարը նշեց, որ իրենք արձանագրություն չունեն կազմված:
Մեկնաբանել