Հայկ Մարությանը կատարեց իր ընտրությունը
«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կատարեց իր ընտրությունը 4/53 ընտրական տեղամասում:
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Մարությանը նշեց․
«Հաղթանակի հավանականությունը ինչպես միշտ շատ բարձր եմ գնահատում: Ցավում եմ, որ մասնակցությունը այս պահին դեռ փոքր է, բայց կարծում եմ, որ մինչեւ ժամը 20:00 ժամանակ ունենք, եւ երեւանցին իր ընտրությունը կկատարի»։
Պատասխանելով հնարավոր կոալիցիա կազմելու հարցին, Մարությանն ասաց, որ այս պահին որեւէ քննարկում չեն ունեցել. նշեց՝ հավակնում են 50+1 ձայների։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել