
38 ընտրող՝ նույն հասցեում
Քանաքեռ-Զեյթուն համայնքի Էմինեսկու 1 փ. 24 հասցեում 38 ընտրող է գրանցված: Ըստ 3/18 ընտրատեղամասի ցուցակների (թիվ 125 դպրոց) նրանք բոլորը հաշվառված են մեկ հասցեում։
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը տեղյակ չէր՝ խոսքը առանձնատա՞ն, թե՞ բնակարանի մասին է: «Հետք»-ի թղթակիցը ֆիքսել է, որ խոսքն այս լուսանկարում պատկերված տան մասին է:
Ընտրատեղամասում պասիվ վիճակ է: Որոշակի ակտիվություն նկատվեց 16:00-ից հետո: Ժամը 16:19-ի դրությամբ 3/18 ընտրատեղամասում 1804 ընտրողից 355-ն էր քվեարկել:
Լուսանկարը՝ Արեն Նազարյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել