HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1693 ընտրողից 260-ն է մասնակցել․ մարդկանց հոսքը քիչ է

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 2/36 տեղամասում ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշ է գրանցվել։ Հանձնաժողովի նախագահ Նորայր Զատիկյանի խոսքով՝ ժամը 15:30-ի դրությամբ 1693 ընտրողից ընտրությանը մասնակցել է ընդամենը 260 ընտրող։ Ընտրական տեղամասում խախտումներ չեն արձանագրվել։ 

Ընտրական գործընթացին մասնակցության փորձ ունեցող հանձնաժողովի նախագահը պասիվ մասնակցությունը պայմանավորում է նաև «Սուրբ խաչի» տոնով՝ չբացառելով, որ օրվա երկրորդ կեսից հետո գուցե մասնակիցների թիվն ավելանա։ 

«Տվյալ տոնակատարությունն իր ազդեցությունը թողնում է ընտրությունների վրա»,- ասաց Նորայր Զատիկյանը՝ հավելելով, որ լսել է խոսակցություններ, որ մարդիկ ընտրությանը մասնակցելու իմաստ չեն տեսնում, կարծում են՝ ընտրվողը կընտրվի և այլն։ 

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter