
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 28,46 %-ը
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, տեղի ունեցան Երևանի ավագանու հերթական ընտրությունները։ 20։00-ին փակվել են բոլոր 475 ընտրատեղամասերի դռները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրողների մասնակցության ցուցանիշները։
Այսպես, Երևանի ավագանու ընտրություններին 824 250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234 553-ը կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 28,46 %-ը։ Տվյալները ներկայացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել