HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Այսօր Երևանի դատարաններն ընտրողներից դիմումներ չեն ստացել

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, որևէ ընտրող, քաղաքական ուժի ներկայացուցիչ չի դիմել դատարան՝ վերականգնելու Երևանի ավագանու ընտրություններում իր ընտրելու կամ խախտված իրավունքը։ Այդ մասին «Հետք»-ին փոխանցեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։

Ընտրատեղամասերում շրջելիս արձանագրել ենք, որ մի քանի ընտրող, հասնելով ընտրատեղամաս, պարզել են, որ իրենց անունն ընտրացուցակներում չկա։

Նմանատիպ իրավիճակի ականատես եղանք նաև թիվ 10/17 ընտրատեղամասում։ Երկու տարեց կանայք, գալով տեղամաս, սարքի գործադրմամբ պարզվեց, որ նրանցից մեկը չի կարող ընտրել, քանի որ անունը ցուցակներում չկա։

Հանձնաժողովի անդամները խորհուրդ տվեցին դիմել դատարան։ Սակայն տարեց կինը հրաժարվեց գնալ դատարան։

«Երևի արդեն մեծ եմ, էլ չեմ կարող ընտրել»,- հայտարարեց նա ու հեռացավ։

Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում, Վարչական դատարանում և Դատական դեպարտամենտում երեկ և այսօր հերթապահություն են իրականացրել՝ պայմանավորված այսօր կայացած Երևանի ավագանու ընտրություններով:

Հերթապահությունն իրականացվել է ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի, Աջափնյակ-2 և Արաբկիրի նստավայրերում:

Ընտրական օրենսգրքով նախատեսված են մի շարք իրավիճակներ, երբ ընտրողների, թեկնածուների իրավունքների պաշտպանությունը վերապահված է դատարանին: Դրանցից մեկը վերաբերում է ընտրացուցակներում անունը չլինելուն։ Այդ իրավունքի պաշտպանությունից կարող են օգտվել նաև հենց քվեարկության օրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter