HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին. կան տուժածներ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 18։12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Փրկարար ծառայության հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի մոտ 17 կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Տ., ծնված 1990 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորում (մոտ 20 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ. Տ.-ն և ուղևոր Ա. Ս.-ն (ծնված 1967 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել և հոսպիտալացվել ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ավտոմեքենայում առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:07-ին, մարվել՝ 19:18-ին: Այրվել է ավտոմեքենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter