HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազգային առաջընթաց» կուսակցությունն անդրադարձել է հնարավոր կոալիցիաների հարցին

Երևանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի երկրորդ համար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հնարավոր կոալիցիաների մասին հարցին․

«Ովքեր հարցնում են կոալիցիայի մասին, պատասխանեմ․ իմ կարծիքով միակ հնարավոր տարբերակը ՔՊ ու Արամ Սարգսյանի միջև կոալիցիան է, որ հնարավոր է, ավելին` Զեյնալյանին ընտրողները չեն տեսնի նրան ավագանիում, քանի որ նա հավանաբար չի վերցնի մանդատը։

Նրանց մասնակցության միակ նպատակը ՔՊ օգնելն էր` խուսափելու լիակատար պարտությունից։ Տեղի ունեցած ընտրությունների արդյունքում արձանագրվեց, որ ՔՊ նույնիսկ քարոզչությանը Նիկոլի անձնական մասնակցության ու տեղեկատվական տեռորի պայմաններում չկարողացավ ստանալ վստահության նվազագույն չափաբաժին։

ՔՊ կառավարման ավարտի սկիզբը սկսված է։ Ու դա արել է ոչ նախկին և ոչ ներկա կամ նրանց հետ փոխկապակցված ուժ։ Դա արել է այդքան սպասելի այլընտրանքային նոր ուժ»,- գրել է Հայկ Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով` 5 քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-32․57% կամ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»-18․89% կամ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք-15.43% կամ 12 մանդատ, «Հանրապետություն»-11.32% կամ 8 մանդատ և «Հանրային ձայն»-9,68% կամ 7 մանդատ:

Եթե անգամ «Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիա կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, միևնույն է, մյուս երեք քաղաքական ուժերի մանդատների հանրագումարը 1-ով ավելի է(32/33):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter