HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Աննա Բեգլարյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան):

Մասնավորապես՝  

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքներն ու պարագաները կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվում նորոգ և բարվոք վիճակում,

- արտադրական շինությունը, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրությունը սարքավորված չէ մեխանիկական օդափոխության միջոցներով,

- սանհանգույցի հատակի մակերևույթը պատրաստված չէ անջրանցիկ, լվացվող նյութերից, չի կանխարգելվում առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի լվացման, մաքրման և ախտահանման աշխատանքներ կատարելու հնարավորություն չի եղել,

- աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չունեն սանիտարական գրքույկներ: 

Հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter