HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր ծրագիր՝ առանց ֆինանսական սահմանափակման, ցանկացած կազմակերպության և ցանկացած մասնագիտության տեր անձանց համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ եթե ունեք աշխատողի կարիք կամ պատրաստ եք կազմակերպել աշխատանքի համար դիմող անձի մասնագիտական վերապատրաստման գործընթացը, ապա կտրամադրվի ֆինանսավորում՝ Ձեր իսկ առաջարկած չափով՝ Կառավարության, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ԵՄ համագործակցությամբ մեկնարկած նոր նախաձեռնության շրջանակում։ 

«Դիմելիս կազմակերպությունն ինքն է որոշում, թե քանի անձի է պատրաստ վերակրթել, աշխատանքով ապահովել և որքան գումար է ակնկալում ստանալ դրա դիմաց. գումարի սահմանափակում չկա։

Կազմակերպությունները նաև ազատ են ընտրելու, թե ինչ տևողությամբ, ձևաչափով (առցանց կամ առդեմ) և ծավալով կրթական ծրագիր են նախատեսում իրականացնել՝ պայմանով, որ դրա տևողությունը չգերազանցի հինգ ամիսը։  

Ծրագրին կարող է դիմել և աջակցություն ստանալ աշխատուժի կարիք ունեցող, ինչպես նաև աշխատանքի կրթական ծառայություններ մատուցող ցանկացած կազմակերպություն. ընդ որում՝ վերջիններս կարող են դիմել առանձին կամ համատեղ և ըստ արդյունքի ստանալ ֆինանսավորում՝ քաղաքացիների վերակրթման և աշխատանքի տեղավորման համար:  

Կազմակերպությունները կարող են դիմել ցանկացած մասնագիտությամբ աշխատակիցներ վերապատրաստելու և աշխատանքով ապահովելու համար, բացառությամբ՝ զինվորական մասնագիտությունների։

Ավելին իմանալու և Ձեր առաջարկը ներկայացնելու համար կարող եք այցելել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կայքէջ հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/exER2  (անհրաժեշտ փաստաթղթերին, դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ «Թեմային առնչվող փաստաթղթեր» հատվածում):

Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 29։ 

Մրցույթը կազմակերպվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցելով սոցիալական պաշտպանության դիմակայուն համակարգ» և ՄԱԶԾ-ի կողմից ֆինանսավորվող «ՄԱԶԾ-կառավարություն գործընկերության ծրագրի ընդլայնում (Հարթակ #5)» ծրագրերի շրջանակում»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ (1)

Արմինե Վանյան
Մասնագիտությամբ հոգեբան եմ, ունեմ աշխատանքային փորձ, ներկա պահին գործազուրկ եմ, ցանկանում եմ վերապատրաստվել և նոր գործունեություն ծավալել, ունեմ նաև հետաքրքիր մտահղացումներ, և եթե գտնվեն աջակիցներ,դրանք կիրականանան ի նպաստ հասաչակության բարորության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter