HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թևանյանի խոսքով` ՔՊ-ն պատրաստվում է կեղծել ընտրության արդյունքները

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ին բոլոր ընտրատեղամասերում վերահաշվարկ է իրականացվելու, որի միջոցով ցանկանում են կեղծել ընտրության արդյունքները:

«Եթե վաղը հանկարծ Նիկոլենք որոշեն իրենց օգտին վերանայել ընտրության արդյունքները և գողանալ ժողովրդից այն մեկ մանդատը, որի տարբերությամբ իրենք փոքրամասնություն են դարձել, ես անձամբ կոչ եմ անելու բոլորին, առաջին հերթին՝ ովքեր չեն մասնակցել ընտրությանը, դուրս գալ փողոց և տեր կանգնել ժողովրդի քվեին»,- ասաց Թևանյանը:

Նա կոչ արեց բոլոր քաղաքական-հասարակական շրջանակներին վաղը լինել պատրաստ` դուրս գալու փողոց, եթե հանկարծ ՔՊ-ն որոշի վերանայել ընտրության արդյունքները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով` 5 քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 32,57% կամ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 18,89% կամ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 15.43% կամ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 11,32% կամ 8 մանդատ և «Հանրային ձայն»՝ 9,68% կամ 7 մանդատ:

Եթե անգամ «Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիա կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, միևնույն է, մյուս երեք քաղաքական ուժերի մանդատների հանրագումարը 1-ով ավելի է (32/33):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter