
Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Արցախը (տեսանյութեր)
Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Ստեփանակերտի մերձակա շրջանները։ Արցախի բնակիչները սոցիալական ցանցերի իրենց էջերում տեսանյութեր են հրապարակում։
«Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ ԱՀ ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով»,- հայտնել է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել