
ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կոչի վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված՝ «ռազմական գործողությունները դադարեցնելու և դիվանագիտական կարգավորման վերադառնալու կոչը»՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության ԶՈՒ-ը ներգրավված չէ ռազմական գործողություններում:
«ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը՝ համապատասխան առաջարկներով»,- հայտնել է նա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել